Newmag-ը գրում է.
 Վերջին 6 ամիսների ընթացքում հայկական մեդիա շուկայում հայտնվեցին հնդկական սերիալները և գրավեցին ամբողջ մեդիադաշտը: Դրանք փոխարինելու եկան բրազիլական սերիալներին և կարճ ժամանակում այնպիսի ռեյտինգային սանդղակներ զբաղեցրին, որ հայկական հեռուստաընկերությունները վաղուց չէին տեսել: Այս ամենին հետևեց հասարակական գործիչների հրապարակային ու սրճարանային քննադատությունը, թե հնդկական սերիալները վտանգավոր են Հայաստանի հասարակության համար, հետևաբար հեռուստաընկերությունները չպետք է ցուցադրեն դրանք:

Հնդկական սերիալները չպետք է ցուցադրվեն ամենից առաջ այն պատճառով, որ դրանք չափազանց անճաշակ են և փչացնում են հասարակության գեղագիտական պատկերացումները: Այս սերիալների ցուցադրմամբ հասարակությունը սկսում է չտարբերել լավ ու վատ մշակույթը: Ֆասթֆուդային մտածողությունը դառնում է դոմինանտ, զոմբիացնում հասարակությանը:

Այդ սերիալները պրիմիտիվ են ու ոչինչ չեն տալիս դիտողին: Միայն ևս մեկ անգամ ապացուցում են, որ արևը դուրս է գալիս արևելքից, մայր մտնում արևմուտքում: Այս հանրահայտ ճշմարտությունների մասին ֆիլմերը ուղեկցվում են դիտարժան ու էմոցիոնալ մի քանի դիրքից նկարահանումներով ու անտրամաբանական ընթացքով: Նույնիսկ 3 տարեկան երեխան չի կարող հավատալ դրանց: Սերիալների այս պարզունակությունը դիտողին նույնպես դարձնում է պարզունակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել